Զինվորի մահվան փաստով քրգործը՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ, երեկ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում զինվոր Արթուր Մարգարյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Գյումրիից բանակ զորակոչված զինվորը ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Արթուրը 19 տարեկան էր, բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ տարվում է քննություն, ձերբակալությունների մասին դեռևս վաղ է խոսել։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև մատնադրոշմային, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:

Նաիրա Բուլղադարյան

Տվյալ թեմայով մանրամասները՝ այսօր ավելի ուշ: