Ադրբեջանի ԳՇ պետը ստուգում է շփման գծում տեղակայված զորքերը

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նիջմեդին Սադիկով, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի սպաների խումբը՝ երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի ղեկավարությամբ, այցելում է «ռազմաճակատի գծում» տեղակայված զորախմբեր և ստորաբաժանումներ։ Այդ մասին այսօր հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը։

Ըստ նույն աղբյուրի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ստուգվում է նոր ուսումնական տարվանից առաջ զորքերի մարտական պատրաստականությունը, նյութատեխնիկական և ուսումնական բազան, զենքով, ռազմամթերքով և զինտեխնիկայով հագեցվածությունը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, կարգապահությունը և սոցիալական պայմանները։