Կիև. Անջատականները վերսկսել են հարձակումները Դոնեցկի օդակայանի ուղղությամբ

Ուկրաինա - Դոնեցկի այն շրջանը, որտեղ գտնվում է օդանավակայանը

Ռուսամետ անջատողականները վերսկսել են հարձակումները Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ, հաղորդում է պաշտոնական Կիևը։

Նախօրեին մարտերը դադարեցվել էին թե՛ Դոնեցկում, թե՛ Լուգանսկում։

Ուկրաինան հայտարարում է, թե զինված ծայրահեղականներին Դոնեցկի շրջանում օժանդակում է ռուսական զորքը։