Պենտագոն. Իրանը օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ին Իրաքում

Իրաք - «Իսլամական պետության» զինյալների վարժանքները Մոսուլում, նոյեմբեր, 2014թ.

Պենտագոնում կարծում են, որ Իրանը օդային հարվածներ է հասցրել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ Իրաքում։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

ԱՄՆ-ը շեշտել է, որ Իրանի հետ այս հարցում չի համագործակցում։