Այսօր Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ այսօր երկրի շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 4-6-ը՝ առավելապես արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը անցած գիշեր բարձրացել է 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, առաջիկա գիշերը կնվազի 2-3 աստիճանով, վաղը ցերեկը նույնքանով կբարձրանա: Արևելյան շրջաններում էապես չի փոխվի:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ թաց ձյուն: Դեկտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: