Ձերբակալվել են ԻՊ առաջնորդի կինն ու որդին

Լիբանանում ձերբակալվել են «Իսլամական պետություն» զինված կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի կինն ու որդին:

BBC-ի փոխանցմամբ՝ Լիբանանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակում նրանց անունները: Ըստ տեղական լրատվամիջոցների, նրանք ձերբակալվել են Սիրիա անցնելու փորձ կատարելիս: Նրանք կեղծ անձնագրեր ունեին: