Շփման գծի պլանային դիտարկում Մարտունու ուղղությամբ

Հայ զինվորը դիրքերում, արխիվ

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: