Պայմանավորվածություն Դոնեցկի օդանավակայանի շրջանում հրադադարի մասին

Ուկրաինա - Ռուսական արտադրության T-72 տանկը ժամանում է Դոնեցկի օդանավակայանի մերձակայքից, նոյեմբեր, 2014թ․

Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցություններն ավարտվել են Դոնեցկում օդանավակայանի շրջանում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությամբ։

Մինչդեռ չեն դադարում հաղորդումներն այն մասին, որ օդանավակայանի վրա հարձակումները զինվորականների կողմից շարունակվում են։