Վարչապետը Արմեն Երիցյանին ներկայացրել է նախարարության աշխատակազմին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:

«Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը և անցած ճանապարհը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ և հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։