Ռուսաստանից եկող տրանսֆերտները հոկտեմբերին կրճատվել են ավելի քան 18 տոկոսով

Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, հոկտեմբեր ամսին կտրուկ կերպով կրճատվել են ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները:

Հոկտեմբերին փոխանցվել է 145 միլիոն 720 հազար ԱՄՆ դոլար, ինչը 18.1 տոկոսով քիչ է 2013թ․-ի հոկտեմբերին արված փոխանցումներից՝ 177 միլիոն 997 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս մայիսին՝ նախորդ մայիսի հետ համեմատած քիչ էր փոխանցվել 1.1% (2014թ․ մայիսին ֆիզիկական անձինք Ռուսաստանից փոխանցել էին 126.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ մայիսի 128 միլիոնի դիմաց), օգոստոսին՝ նախորդ օգոստոսի հետ համեմատած անկումը ավելի քան 9% էր (2014թ․ օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013թ․ օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց), սեպտեմբերին՝ նախորդ սեպտեմբերի հետ համեմատած, անկումը կազմել էր 6.9% (2014-ի սեպտեմբերին փոխանցվել էր 153.3 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ սեպտեմբերի 164.7 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց):

Սարգիս Հարությունյան