ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են 12-ամյա տղայի վրա՝ խաղալիք զենքի պատճառով

Ամերիկյան ոստիկանությունը հրապարակել է մի տեսագրություն, որից պարզ է դառնում, որ անցած կիրակի օրը ոստիկանները կրակ են բացել 12-ամյա տղայի ուղղությամբ․ հիվանդանոցում Թամիր Ռայսը մահացել է։

Պարզվել է, որ տղայի ձեռքին խաղալիք զենք է եղել, ինչն էլ ոստիկաններին դրդել է կրակ բացել երեխայի վրա։ Ոստիկաններին թվացել է, թե տղան մեծ է՝ մոտ 20 տարեկան։