Վրաստանը մտադիր է Սև ծովում նոր նավահանգիստ կառուցել

Վրաստան - Փոթի նավահանգիստը Սև ծովում

Վրաստանի կառավարությունը նպատակ ունի Սև ծովում նոր խորը ծովային նավահանգիստ կառուցել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ այն մեծ հնարավորություններ կբացի երկրի տրանսպորտային ներուժի զարգացման համար։