Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կարևորվել է երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը:
Ուրբան Ահլինն ու Էդվարդ Նալբանդյանը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
Կողմերը նաև անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցերին, մտքեր փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացի շուրջ։