Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը շատ լավ նախագահ կլիներ, եթե որոշեր մասնակցել 2016 թվականի ընտրություններին:
Հիշեցնենք՝ 2008 թվականին Քլինթոնը զիջեց Օբամային ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի առաջադրման ժամանակ:
Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը եկող տարվա սկզբին որոշում կկայացնի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: