Ազգային ժողովի նախագահը կայցելի Փարիզ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Նոյեմբերի 23-26-ը աշխատանքային այցով Փարիզ կգործուղվի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, փոխանցում է խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը: