ԼՂ ՊԲ հերքում է առնչությունը ադրբեջանցի զինվորի մահվանը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ առնչություն չունի ադրբեջանից զինվորի մահվանը:

Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ԼՂ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հավելելով, որ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են, ինչի պատճառով հայկական կողմին չի հաջողվում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: