Արշակունյաց պողոտայի մի հատվածը վաղը փակ կլինի

Երևանի պողոտաներից մեկը, արխիվ

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ վաղը մեկ օրով երթևեկության համար կփակվի Երևանի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:

Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում են Աշխատանքի հրապարակ - Բագրատունյաց փողոց - Արտաշատի խճուղի, ինչպես նաև Աշխատանքի հրապարակ - Բագրատունյաց փողոց - Արտաշիսյան փողոց - Շիրակի փողոց ուղղությունները, իր հաղորդագրությունում նշում է քաղաքապետարանը՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար: