Թուրքիան կշարունակի ակտիվ քաղաքականություն վարել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Ֆիլիպիններ այցելության ժամանակ։
Վարչապետն ասել է, որ Թուրքիայի համար կարևոր առաջնահերթություններից է կայունությունը Թուրքիայում և հարևան երկրներում։