Խաղաղ օվկիանոսում ցունամիի կանխարգելման կենտրոնը ցունամիի սպառնալիքի մասին հաղորդագրություն է տարածել Ինդոնեզիայի արևելքում գտնվող Մալուկու կղզիների մոտ այսօր ավելի վաղ տեղի ունեցած 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետ:
Ամերիկյան երկրաբանական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, ստորջրյա երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 46 կիլոմետր խորության վրա:
Խաղաղ օվկիանոսում ցունամիի կանխարգելման կենտրոնը զգուշացրել է, որ ցունամին կարող է հարվածել երկրաշարժի օջախից մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ափերին: