Վարչապետն ընդունել է մասնավոր բուհերի ռեկտորներին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է մի շարք մասնավոր բուհերի ռեկտորների:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վերջիններս ներկայացրել են հավատարմագրման գործընթացին, ընդունելության քննություններին և իրենց ղեկավարած բուհերի հետագա գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետն առաջարկել է բարձրաձայնված խնդիրները գրավոր ներկայացնել Կառավարության աշխատակազմ: