11-ամյա Բեթթին վաղը Մանկական Եվրատեսիլում կներկայացնի Հայաստանը

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Բեթթին

Վաղը Մալթայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը, որում Հայաստանըկներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով:

Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Բեթթին ելույթ կունենա 12 համարի ներքո:

Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա: Մրցույթն այս տարի կանցկացվի “Together” («Միասին») կարգախոսի ներքո: