Ըստ Քեմերոնի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են ընդլայնվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն, արխիվ

Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները կարող են ստիպել ընդարձակել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում Քեմերոնն ասել է, որ Ռուսաստանը պետք է թույլ տա Ուկրաինային զարգանալ որպես «ազատ և անկախ երկիր՝ ընդունակ ինքնուրույն ընտրելու իր ուղին»։