Ավստրալիայում մեկնարկում է Մեծ քսանյակի գագաթնաժողովը

Ավստրալիա - Բրիսբեյնում այսօր մեկնարկող Մեծ քսանյակի գագաթնաժողովի լոգոն

Աշխարհի լիդերները ժամանում են Ավստրալիա՝ մասնակցելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին։

Բրիսբեյն քաղաքում անցկացվող երկօրյա հավաքը, որին մասնակցում են նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները, նվիրված է աշխարհի տնտեսական աճին։

Հյուրընկալող երկրի վարչապետ Թոնի Էբոթի խոսքով՝ առաջնորդները քննարկելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարկային մեքենայությունների դեմ պայքարին ու աշխարհի տնտեսության ամրապնդմանը վերաբերող հարցեր։