Հիդրոմետ ծառայությունը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը:

«Լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ: ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից նման տեղեկատվություն չի տրամադրվել որևէ լրատվամիջոցի` ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն»,- ասված է Հիդրոմետի հաղորդագրությունում:

Հիդրոմետ ծառայությունը նաև տեղեկացնում է, որ կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում, որը կտեղադրվի Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջում: