Ոստիկանությունը «Դեմ եմ»-ին թույլ չտվեց մոտենալ Ֆինանսերի նախարարությանը

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանությունը թույլ չտվեց «Դեմ եմ» շարժման անդամներին ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների բողոքի ցույց անցկացնել Ֆինանսների նախարարության առջեւ: Իրավապահներ բոլոր կողմերից շրջափակել էին նախարարության շենքը՝ ցուցարարներին թույլ չտալով անգամ մայթն անցնել՝ գոնե նամակ փոխանցելու համար։