Անօթևանները անվճար բուժօգնություն կստանան

Անօթևաններ Երևանի ժամանակավոր կացարանում, արխիվ

Կառավարությունը այսօր փոփոխություններ կատարեց 2004 թվականի մարտի 4-ի իր որոշման մեջ, ինչի արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք, ովքեր, անօթևանի կարգավիճակով պայմանավորված, չեն օգտվում պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից և հիմնականում ունեն առողջական լուրջ խնդիրներ: