Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 8 քաղաքացի

Քիչ առաջ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել 8 քաղաքացիներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածը խախտելու համար, այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով: