Ձյուն Գորիսի ավտոճանապարհներին

Այսօր ժամը 13-ի դրությամբ Գորիսի ավտոճանապարհներին ձյուն էր տեղում, հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհաշինարարների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ Արագածի և Սևանի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույցը վերացվել է:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: