Պուտինը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին կարգադրություն է ստորագրել։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ պաշտոնը ստանձնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: