Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի վարչապետ նշանակել Արսենի Յացենյուկին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է երկրի վարչապետ նշանակել գործող վարչապետ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին:

Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում Յացենյուկի Ժողճակատը ստացել էր ձայների ավելի քանի 22 տոկոսը, Պորոշենկոյի դաշինքը՝ 21 տոկոսը։