Հիմք ընդունելով Չինաստանի կառավարության հետ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը, Հայաստանի կառավարությունը այսօր որոշում ընդունեց Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին՝ չինական կողմին տրամադրելով համապատասխան տարածք:
Դպրոցի շինարարության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Չինաստանի նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ: