Կարտոֆիլի արտահանման ծավալները կրկնապատկվել են

Այս տարի կարտոֆիլի արտահանման ծավալները կրկնապատկվել են։

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 20 հազար տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9048 տոննայի դիմաց:

«Հայաստանում 2014 թվականին կատարվել է 31 549 հեկտար կարտոֆիլի ցանք, նախորդ տարվա 30 680 հեկտարի դիմաց: Արտադրվել է 665 հազար տոննա կարտոֆիլ, նախորդ ողջ տարվա 660 500 տոննայի դիմաց», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։