Ուորլիքը Փարիզի հանդիպումը գնահատում է իբրև դրական քայլ

Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իբրև դրական քայլ է գնահատել երեկ Փարիզում կայացած բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայն են, որ Փարիզի գագաթնաժողովը դրական քայլ էր», - Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը՝ շնորհակալություն հայտնելով փարիզյան բանակցությունների նախաձեռնող՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: