ԱՄՆ-ը ակնկալում է ազատ ու արդար ընտրություններ Ուկրաինայում

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

Միացյալ Նահանգները հույս ունի, որ առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան և կդառնան դեպի ժողովրդավարություն տանող ճանապարհի կարևոր քայլը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին՝ հույս հայտնելով, որ իշխանություններն ու քաղաքական կուսակցությունները կապահովեն ազատ ու արդար քվեարկության իրականացումը։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հույս է հայտնել, որ ընտրություններին կմասնակցեն նաև Ղրիմում, Դոնեցկում և Լուգանսկում։