Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ հետ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, սակայն «Վրացական կողմից պետք է համապատասխան քաղաքական կամք լինի»:

«Նախագահը պետք է իր խոսքն ասի: Պուտինը հասկանալի հայտարարել է, որ եթե Վրաստանից ազդանշան ստանա, հանդիպումը կկայանա»,- հայտարարել է Պեսկովը վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք կողմնակից ենք վրաց-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստություն»,- մեկնաբանելով Պեսկովի խոսքերը՝ հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստանի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։