Օբամա. ԱՄՆ-ը անհանգստացած է Ռուսաստանի քաղաքականությունից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Այս մասին Չիկագո քաղաքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ հավելելով, որ ԱՄՆ-ի օրակարգային խնդիրներից են նաև Սիրիայի և Իրաքի հարցերն ու էբոլա վիրուսի տարածման վտանգը: