Քարաթափում Կապան - Քաջարան ավտոճանապարհին․ ճանապարհն արդեն երթևեկելի է

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8-9-ի սահմաններում Կապան - Քաջարան միջպետական ավտոճանապարհին (Մ2 ավտոճանապարհի 213-րդ կիլոմետր) տեղի է ունեցել քարաթափում:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Կապան ՃՇՇ» ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով կարճ ժամանակահատվածում կուտակված քարերը հեռացվել են երթևեկելի մասից։

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: