25 հազար դոլարի տուգանք`«Ուիլյամս եղբայրներ» արտահայտության համար

Ռուսաստանի Դաշնության թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը տուգանվել է 25 հազար դոլարով: Նրան նաև արգելել են առաջիկա մեկ տարվա ընթացքում ներկա գտնվել կանանց թենիսի որևէ մրցաշարի:

Պատճառը հայտնի սևամորթ թենիսիստուհիներ Սերենա և Վենուս Ուիլյամսների մասին Տարպիշևի կատակն է․ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը նրանց օրերս անվանել էր «Ուիլյամս եղբայրներ»: