Պուտինը ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս հրաժարվել «շանտաժից»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պենզայում մի հանդիպման ժամանակ, 15-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Արևմուտքի պատժամիջոցները իր երկրի նկատմամբ ուկրաինական ճգնաժամի հարցով չեն ազդում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վրա։ Դրանք միայն բարդացնում են երկխոսությունը, պնդել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը Միացյալ Նահանգներին խորհուրդ է տվել հրաժարվել «շանտաժից» և արևմտյան գործընկերների հետ միասին հայտարարել կառուցողական համագործակցության մասին։