Մթերվել է ավելի շատ խաղող անցած տարվա համեմատ

Ընթացիկ տարում մինչ օրս Հայաստանում մթերվել է 181.909 հազար տոննա խաղող: Այդ մասին հաղորդում է Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ հավելելով, որ նախորդ տարի մթերվել է ավելի քիչ՝ 167.185 հազար տոննա խաղող։

Խաղողի մթերման աշխատանքները շարունակվում են, նշված է հաղորդագրությունում: