Կատալոնիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին նոյեմբերի 9-ի հանրաքվեն

Իսպանիա - Կատալոնիայի անկախության կողմնակիցների ցույցը Բարսելոնայում, արխիվ

Կատալոնիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել նոյեմբերի 9-ին նախատեսված անկախության հանրաքվեն:

Թեև պաշտոնական Մադրիդը զգուշացրել էր, որ հանրաքվեի անցկացման դեպքում այն համարվելու է հակասահմանադրական, Կատալոնիայի նախագահը պնդել էր, թե մտադիր չէ հրաժարվել այս նախաձեռնությունից: