Նորվեգացիները լքում են «Շահդենիզ» նախագիծը

Statoil ընկերության լոգոն

Նորվեգիայի պետական Statoil նավթային ընկերությունը ամբողջությամբ լքել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահդենիզ» գազային հանքավայրի շահագործման նախագիծը:

Ընկերությունը, ըստ «Թուրան» գործակալության, բաժնետոմսերի իր ձեռքում եղած ողջ փաթեթը` 15․5 տոկոսը վաճառել է մալայզիական Petronas ընկերությանը: