Ահաբեկչական հարձակումների նոր ալիք Իրաքում

Իրաքում մի շարք ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն 67 մարդ է զոհվել մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև երկրի արևմուտքում և հյուսիսում:

Ահաբեկչական հարձակումների նոր ալիքը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Իրաքի կառավարական ուժերը շարունակում են Իսլամական պետություն խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողությունները: