Ավստրալիան հաստատում է Պուտինի մասնակցությունը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին

Ավստրալիայի իշխանությունները հաստատել են տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կմասնակցի Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքում անցկացվելիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին:

Պուտինի մասնակցության հարցը կասկածի տակ էր դրվել ուկրաինական իրադարձություններ առնչությամբ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո: