Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցեց ԱՊՀ գագաթնաժողովին

Բելառուս - ԱՊՀ-ի գագաթնաժողովի մասնակիցները, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: