Նշանակումներ Քննչական կոմիտեում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ է նշանակվել Ջոն Ֆարխոյանը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշանակումներ են եղել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Վիգեն Մեսրոպյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ Սամսոն Մաթևոսյանը, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում՝ Սահակ Գրիգորյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում՝ Աշոտ Հակոբյանը, Արաբկիրում՝ Արթուր Պողոսյանը, Քանաքեռ-Զեյթունում՝ Սարգիս Համբարձումյանը, Շենգավիթում՝ Սամվել Մկրտչյանը, Մալաթիա-Սեբաստիայում՝ Գևորգ Սիմոնյանը։