Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորների օրինագիծը

Այսօր Կառավարությունը մերժեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի ներկայացրած՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հեղինակների հավաստմամբ՝ իրենց ներկայացրած օրինագիծը միտված էր ուսումնական հաստատությունների մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: