ԱՄՆ-ում անձը դուրս է գրվել հիվանդանոցից՝ էբոլան հերքվել է

ԱՄՆ - Թեքսաս նահանգի Դալաս քաղաքում աշխատանքներ են տարվում էբոլայի տարածումը կանխելու համար, հոկտեմբեր, 2014թ․

ԱՄՆ-ի հիվանդանոցից դուրս է գրվել այն անձը, ով ավելի վաղ հոսպիտալացվել էր էբոլայի վիրուսով վարակված լինելու կասկածով:

Սիերա Լեոնեից Միացյալ Նահանգներ ժամանած ուղևորի մոտ հայտնաբերվել էր թոքաբորբ, որն էլ կասկածի պատճառ էր դարձել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Արևմտյան Աֆրիկայում էբոլայից մահացածների թիվը հասել է 3.5 հազարի, վարակվածներինը՝ 7.5 հազարի։