Արտակ Հարությունյանը՝ Ճանապարհային ոստիկանության նոր պետ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Ճանապարհային ոստիկանության նոր պետ Արտակ Հարությունյանը հոկտեմբերի 7-ի խորհրդակցության ժամանակ

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանապետը կադրային քաղաքականությունը կարևորել է որպես բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով:

Գասպարյանն ասել է նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ միայն գաղափարակիցների թիմի միասնական աշխատանքով:

Խորհրդակցության ավարտին ոստիկանապետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել Ճանապարհային ոստիկանության հետագա աշխատանքի վերաբերյալ: