Դոլարը ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել ռուբլու նկատմամբ

Տարադրամի փախանակման կետ Մոսկվայում, 6-ը հոկտեմբերի, 2014թ․

Առաջին անգամ պատմության մեջ դոլարը ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել ռուսական ռուբլու նկատմամբ ՝ 40 ռուբլի 1 դոլարի դիմաց:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ և «Նովոստի» գործակալությունների փոխանցմամբ՝ ռուբլու այս ցածր փոխարժեքը գրանցվել է այսօր:

Վերջին երեք ամիսներին ռուբլին անընդհատ արժեզրկվում էր՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների հետևանքով: